Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և ընդգծել Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը մեծացնելու ջանքերը։
Հայկական կողմը շարունակում է կարծել, որ չնայած բոլոր բարդություններին և մարտահրավերներին՝ կա երկու երկրների միջև խաղաղության հաստատման իրական հնարավորություն, որը կարող է իրացվել երկուստեք քաղաքական կամքի առկայության պարագայում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին կոչ է արել Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության պայմանագիր ստորագրել:
ԱՄՆ-ն դադարեցրել է ռազմական եւ այլ բնույթի աջակցությունը Ադրբեջանին, չեղարկել բարձր մակարդակի մի քանի այց՝ այդպիսով ազդանշան տալով Բաքվին, որ երկկողմ հարաբերությունները չեն կարգավորվի, քանի դեռ առաջընթաց չի գրանցվել Հայաստանի հետ բանակցություններում։
Նրա խոսքով՝ Վրաստանը շատ օբյեկտիվ և անկողմնակալ միջնորդ է ու երկու պետությունների բարեկամը։ Նա ընդգծել է, որ Թբիլիսին փայլուն հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ։
Մոսկվան կհայտարարի ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման մասին, երբ համաձայնեցվեն ժամկետները: Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ։
Ռուսաստանը պատրաստ է առաջիկայում Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը: Այս մասին հերթական անգամ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Վրաստանը միտված է ստանձնել Ադրբեջանի ու Հայաստանի միջև բանակցություններում գլխավոր միջնորդի դերը։ Այդ մասին Վրաստանի I ալիքին տված հարցազրույցում հայտարարել է այդ երկրի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոս Սամխարաձեն։